Առողջապահություն 3.2010
Հոն սովորական - Кизил обыкновенный - Cornus Mas L.
Հայկական տարանունները` զողալենի, կռի, հուն, չուն: Հոնը Արևելքի և Կովկասի ժողովուրդների սննդային և դեղորայքային նշանակության պտուղներից է: Պտուղները լայնորեն օգտագործվում են սննդում` թարմ, չորացրած, պահածոյացրած վիճակում:
Չափազանց օգտակար են պտուղներից պատրաստած մուրաբաները, ջեմերը, օշարակները, ժելեները, պաստիլները, կոմպոտները, մարմելադները և ոչ ալկոհոլային ըմպելիքները:
Հոնի մուգ կարմիր և թթվաքաղցր պտուղները հարուստ են շաքարներով (հիմնականում` գլուկոզա, ֆրուկտոզա), օրգանական թթուներով (խնձորաթթու), պեկտիններով, դաբաղային նյութերով: Պտուղները պարունակում են մինչև 130 մգ/% C վիտամին, 390 մգ/% P վիտամին, 363 մգ/% կալիում, 58 մգ/% կալցիում և այլն:
Սովորաբար խորհուրդ է տրվում գնել հասուն, բայց ոչ փափկած պտուղները և պահել սառնարանում 10-12 օրից ոչ ավելի, անցքեր ունեցող պոլիէթիլենային պարկերում: Չհասունացած պտուղները, որոնք 3-5 օր տնային պայմաններում պահելիս հասունանում են, չունեն այն համային հատկանիշները, ինչպիսին ծառից հավաքած հասուն պտուղները:
Կովկասյան խոհանոցում ընդունված է հոնի չհասունացած պտուղներից պատրաստել ձիթապտուղ հիշեցնող սննդատեսակ: Այդ նպատակով պտուղները եփում են աղաջրում` համեմելով դափնու և համեմի տերևներով, ապա ավելացնում բուսական յուղ:
Օգտակար է նաև պտուղներից պատրաստված` վիտամիններով հարուստ լավաշը: Այդ նպատակով նախապես կորիզները հեռացրած պտուղները եփում են մինչև թանձր զանգված ստանալը, բարակ շերտով բացում հարթակի վրա և չորացնում բացօթյա կամ ջեռոցում` 60oC ջերմաստիճանում: Լավաշը պարունակում է մինչև 40% շաքարներ և մեծ քանակությամբ վիտամիններ:
Հոնի պտուղների հյութը, ջրաթուրմը և մուրաբան արդյունավետ են բարձր ջերմաստիճանով ուղեկցվող վարակիչ հիվանդությունների ժամանակ: Կոմպոտները և կիսելները ախորժաբեր են և աղիքներում կանխում են նեխման գործընթացները:
Պտուղներից պատրաստված կոմպոտները և հյութերն օգտակար են նաև լուծերի դեպքում: Նույն նպատակով կարող է օգտագործվել չոր պտուղների ջրաթուրմը. մեկ ճաշի գդալ չոր պտուղներին ավելացնել մեկ բաժակ ջուր, եռացնել, ապա թրմել 8 ժամ: Խմել ուտելուց առաջ, 1/2 բաժակ, օրը 4 անգամ:
Մանկական պրակտիկայում խորհուրդ է տրվում լուծերի ժամանակ թարմ պտուղներից եփած (3 ճաշի գդալը` մեկ բաժակ ջրում) կիսելը խմել ուտելուց առաջ, 1/3 բաժակ, օրը 3 անգամ:
Թարմ պտուղները, ինչպես և հյութը օգտակար են հիպերտոնիկների, աթերոսկլերոզով տառապողների համար, ինչպես նաև սակավարյունության, նյութափոխանակության խանգարումների, ավիտամինոզների ժամանակ:
Հասուն և գերհասուն պտուղների թարմ հյութն օժտված Է տոնուսավորող և օրգանիզմն ամրապնդող հատկությամբ: Թարմ պտուղներում և հյութում պարունակվող վիտամինները (C, P, PP) պահպանում են արյունատար անոթների առաձգականությունը և փոքրացնում նրանց թափանցելիությունը:
Ջրով նոսրացված պտուղների (1:1) հյութը խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով հիվանդներին (1/3-1/4 բաժակ, ուտելուց 30-40 րոպե առաջ):
Բուժական նշանակություն ունեն ոչ միայն հոնի պտուղները, այլև տերևները, որոնք ֆիտոնցիդների (բուսական հակաբիոտիկների) պարունակության շնորհիվ օժտված են հակամանրէային ակտիվությամբ, պարունակում են շաքարներ, դաբաղանյութեր, դառնանյութեր, C վիտամին և ֆլավոնոիդներ: Տերևների ջրաթուրմն ունի լեղամուղ, միզամուղ և արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող հատկություններ. մեկ ճաշի գդալ տերևներին ավելացնում են մեկ բաժակ եռացրած ջուր և թրմում ջրաբաղնիքում` 15 րոպե: Հովացնելուց 45 րոպե հետո քամում են եռաշերտ թանզիֆով և ավելացնում այնքան եռացրած ջուր, մինչև հասնի բաժակի նախկին պարունակությանը: Խմում են 1/3 բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
Մեկընդմիշտ պետք է հիշել, որ հոնի թարմ պտուղները և հյութը խորհուրդ չեն տրվում ստամոքսահյութի բարձր թթվայնության ժամանակ:
01.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ